Իր համար ապրում էր գոմեշը

Իր համար ապրում էր գոմեշը

Իր համար ապրում էր գոմեշը,
Խոտերում արածում իր համար,
Բռնում էր ձորակի փեշը,
Որ տապից մի քիչ հովանար:
Գտնում էր իր համար ջրափոս,
Թրջում էր կոկորդն ու մարմինը,
Վայելում էր կյանքը անխոս,
Պետքը չէր վայելքի գինը:
Գոմեշը սիրում էր երազել,
Պառկում էր ջրի մեջ երկար,
Աչքը փակ թռչել ու վազել
Ամենուր կանաչ ու ջուր կար:
Թիկունքից մեկն իրեն կծեց,
Վեր թռավ գոմեշը զայրացած,
Գոռ ձայնը գլուխը գցեց,
Ում ուներ վատություն արած:
Վարանն էր ՝ ետ քաշվեց մի կողմ,
Իր արյան համը բերանում,
Պատրաստ էր հարվածել անողորմ,
Իր ուժի տեղը չեն իմանում:|
Բայց իզուր սուր արեց պոզերը՝
Թշնամուն առճակատ նայեց,
Վարանը չմնաց իր տեղը,
Ետ ցատկեց՝ հաղթողին վայել:
Նա պիտի հանգիստ սպասեր
Աչքը իր զոհի ժամերին,
Համբերությունը կյանք է, -ասեր,
Ու լիներ իր զոհի գերին:
Վարանի կծոցից թունավոր
Գոմեշը ծանրացավ ու փռվեց,
Վարան էր աչքի դեմ, շուրջ բոլոր,
Սուր պոզերն էլ իրեն չփրկեց:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում