Օրն անձրևային

Օրն անձրևային

Ամպերն հավաքվել
Ուժերն են չափում,
Ձեռքները կանթել,
Մի ոտքով թռչում:
Հասնում են իրար՝
Բախվում են կրծքով,
Երկնքում մի նավ
Խորտակվեց ճիչով:
Քամվեց ու քամեց
Ուժեղը՝ թույլին,
Ջուրը վարարեց,
Հիշողությամբ հին:
Արևին փնտրեց
Օրն անձրևային,
Մատնահետ թողեց
Իմ պատուհանին:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում