Կատու

Կատու

Մեջքը գետնով չի տալիս,
Համառ է, համառ,
Մլավում է, չի լալիս,
Քեֆին թե կպար:
Դու պիտի զգույշ լինես՝
Չընկնի ոտքի տակ,
Թե ճամփից մի կողմ հրես,
Կկարծի կատակ:
Կքսմսվի ոտքերիդ՝
Քնքուշ ու փափուկ,
Կսպասի կաթին ձեռիդ,
Էլ չի որսա մուկ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում