Բարին է հաղթում

Բարին է հաղթում

Դու սիրո իմ լույս մի մասնիկ,
Կյանքում այս իմաստն ես միակ,
Իմ լավ ու խենթ, սիրուն բալիկ,
Հարցով լի աչքեր ուրախ ու տաք:
Մա՛մ, ինձ ասա` երբ եմ հասակ
Ես առնելու, քեզ հասնելու:
Մա՛մ, մեծանամ, ես քեզ խոսք եմ տալիս`
Դու միշտ ժպտալու ես կողքիս:

Ես ուզում եմ երազս պատմել,
Լսի՛ր, մայրի՛կ, ինձ մոտ էր եկել
Բարի ծերուկ` մի գիրք ձեռքին,
Ասաց. «Այն չտաս ոչ մեկին»:

Դու իմացիր` քո երազում
Միշտ լուսավորն է քեզ սպասում:
Դու մեծանաս, պետք է լավ իմանաս`
Կյանքում էլ բարին է հաղթում:

Մա՛մ, մեծանամ, ես քեզ խոսք եմ տալիս`
Դու միշտ ժպտալու ես կողքիս:
Դու մեծանաս, պետք է լավ իմանաս`
Կյանքում էլ բարին է հաղթում…

Խոսքերի հեղինակ` Ավետ Բարսեղյան
Երաժշտության հեղինակ` Իրինա Խաչատրյան
Կատարում՝ Վարդուհի Վարդանյան և Ռուբեն

Հետևեք մեզ նաև Telegram-ում