Խնդությամբ ծառ ու ծաղկի

Խնդությամբ ծառ ու ծաղկի

Որ ծառը դալար մնա,
Պիտի այգին ջուր մտնի,
Որ ջուրը այգին գտնի,
Պիտի Ճամա ունենա:
Մեծ պապիս բահը առած
Առվի պռունկը քանդեմ,
Ջրի հետ վազեմ առաջ
Ջրից շուտ այգի մտնեմ:
Թրջեմ ակոսն համբույրով,
Ջուրն համբույրներս հավաքի,
Լցվի ջուրը ծարավով
Խնդությամբ ծառ ու ծաղկի:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում