Կոշկավոր ամպը մկնիկ էր դառել….

Կոշկավոր ամպը մկնիկ էր դառել….

Կոշկավոր կատվի նման մի ամպիկ,
Երկնքի անհուն ճամփեքն էր չափում,
Մի մատնաչափ էր աչքիս ու փոքրիկ,
Բայց տես ամպերին ինչպես է խաբում:
Հավաքել էր նա մի տեղ բոլորին,
Կոշիկներն հերթով հանում էր` հագնում,
Ապա մի նայիր դու այս լողլողին,
Ամպերի գլխին հեքիաթ է կարդում:
– Կարող ես, – ասին, – առանց կոշիկի
Վազել երկնքում ու ներքև չընկնել,
Թե նման գող ու վախկոտ փիսիկի,
Վերևում մեզ պես ամպերի հեգնել:
– Կարող եմ, – ասաց ամպը կոշկավոր,
Եվ կոշիկները մեկնեց, որ բռնեն,
Վայ, առանց կոշիկ շատ էր անկարող,
Ամպերին խնդրեց, որ իրեն փրկեն:
Թե չէ ընկնում էր ներքև գլխիվայր,
Առանց կոշիկի ոնց գլուխ պահեր,
Կապույտ վերևում էլ կատվիկ չկար,
Կոշկավոր ամպը մկնիկ էր դառել….

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում