Գարունը դուրս է կանչում

Գարունը դուրս է կանչում

Գարունը դուրս է կանչում,
Արևոտվել է օրը,
Բոլորին է ճանաչում,
Գիտեն նրան բոլորը:
Իմ ճաշի գդալն առած
Ուրախ- ուրախ իջնեմ բակ,
Փափկել է հողը սառած
Փխրուն է մի թզաչափ:
Գդալ-գդալ փորփրեմ,
Ունենա փոսը հատակ,
Հավաքված հողը փռեմ,
Չբլրանա ոտքիս տակ:
Լողավազան որ դառնա,
Ցայտաղբյուրից ջուր բերեմ,
Ծտերը գան լողանան,
Հետո մաքուր թող թևեն:
Փոսը կիսվել է ջրով,
Արևից եմ նեղանում,
Ճաշի եմ գնում խռով,-
Հողը ջուր է գողանում:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում