Սերմը ճչաց՝ գարուն է

Սերմը ճչաց՝ գարուն է

Գարուն է, – ճչաց սերմը
Արթնացած ձմռան քնից,
Հարմար չէր քնած տեղը,
Ճչում էր, – բաց թողեք ինձ:
Տաքացել էր հողի տակ,
Արբել գարնան համբույրից,
Արև-երկինք կապուտակ
Պահանջում էր մայր հողից:
Փխրուն էր սիրտը հողի,-
Քանի սերմի տվեց կյանք,
Քանի աչք պիտի շոյի,
Գույնով կանաչ-կապուտակ:
Սրտաբաց էր ափեափ
Հողը՝ սիրով գարունքի,
Ասաց, – ծլիր սերմ իմ թանկ,
Մեռնեմ հողին քո ոտքի:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում