Մայրիկ, քո տոնն է այսօր

Մայրիկ, քո տոնն է այսօր

Մայրիկ, քո տոնն է այսօր
Ինչ նվիրեմ քեզ,
Գնդակ ունեմ, տիկնիկ նոր,
Դու որը կուզես:
Արի խաղանք միասին,
Ուրախ կլինի,
Մարտի ութ կանենք ճաշին՝
Քաղցած չեմ հիմի:
Չեմ կարող էլ սպասել
Հայրիկը թող գա,
Նվեր է ինձ խոստացել,
Ճաշին պիտի տա:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում