Հասկանում են առանց խոսքի

Հասկանում են առանց խոսքի

Հասկանում են առանց խոսքի
Ձկներն իրար բազմաանուն,
Կա ու չկա ձուկը ոսկի`
Մարդու լեզու կար բերանում:
Ջրերի մեջ կորավ անհետ,
Կամ էլ` հեռու երկինքներում,
Գուցե դարձավ ձկների գետ`
Ծիածաններ թեփուկներում:
Ամեն մի ձուկ` երկու կեսով`
Մեկով նրան է նմանվում:
Ձկներն համր` գույնի լեզվով
Խոսք են տալիս ու խոսք առնում:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում