Ձմեռ է, ցուրտ ձմեռ է

Ձմեռ է, ցուրտ ձմեռ է

 

Ձմեռ է, ցուրտ ձմեռ է,
Դուռ-կտուրը ձնել է,
Ձյունե հաստ վերմակի տակ
Գարունն հանգիստ քնել է:
Արևը չի համբերի,
Շողերով խտուտ կտա,
Ձմեռ ու ձյուն կհալվի…
Արթնության պահը կգա:
Կմայրանա աշխարհը,
Ծոցը լի շող ու ծաղիկ,
Ձմռան վերջին ձնհալը
Կնվիրի ձնծաղիկ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում