Նվիրել են իրեն

Նվիրել են իրեն

Տուր տիկնիկդ-խաղամ,
Խնդրում էր Մելինեն,
– Նրան քեզ ինչպես տամ,
Մորաքույրս է բերել:
Քո ընկերն եմ, թե` չէ,
Գոնե գնդակդ տուր,-
– Այն կարող է թռչել,
Կչարչարվես իզուր:
– Քո արդուկը ինձ տուր,
Արդուկը ես կանեմ,
– Չեմ կարող,շատ է նոր,
Տուփի մեջ թող պահեմ:
Ինչ խաղալիք ուզեց
Վերցնել Մելինեն,
Էվիտան չթողեց,-
Նվիրել են իրեն:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում