Ճերմակ սավան ու վերմակ

Ճերմակ սավան ու վերմակ

Ճերմակ սավան ու վերմակ,
Դաշտերին ու ձորին,
Ճերմակ զգեստ ու գլխարկ`
Ծառերին ու տներին:
Երկար նայել չի լինում,
Ադամանդե փայլ ունի,
Աչքից արցունք է բերում,
Ծակող լույսը շողերի:
Փխրուն է, հեշտ ու թեթև,
Հալվում է, երբ օրն է տաք,
Գույն չի մնում, ոչ էլ` ձև,
Էլ ինչ վերմակ ու գլխարկ:
Ջուր է դառնում-վարարում,
Քչքչում է ամենուր,
Ով է այսպես հեռանում,-
Ձյունը ճերմակ ու մաքուր:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում