Փոքրիկ Համոն ու բոլորը․․․

Փոքրիկ Համոն ու բոլորը․․․

Փոքրիկ Համոն ու բոլորը
Շինարարներ են փոքրիկ,
Նրանց բախտից լավն է օրը`
Կիսամերկ են ու բոբիկ:
Անձրև չկա, քամի չկա,
Թե փոշի ու ամպ հանի,
Գործը պիտի առաջ գնա,
Թե որ գլուխ չպահի:
Հող են մաղում, ջուր են բերում,
Ցեխոտած ձեռ ու երես,
Ոտնաչափ պարիսպ շարում,
Չմտնես անարգել ներս:
Էլ քար չկա, էլ փայտ չկա,
Հողն էլ կարծես վերջացավ,
Գործը կիսատ ինչպես մնա,
Խաղն ավելի թեժացավ:
Աջ են վազում, ձախ վազ տալիս,
Փոքրերին ով չի ների,
Քար ու փայտ են առած գալիս`
Ումն ուզում է թող լինի:
– Ով կապրի այս նոր տնակում,
– Չէ, ասես լինի կրկես,-
Ոստնեց -քանդեց բակի կատուն
Շինությունն ու – ուր ծլկեց:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում