Տարեթիվը կփոխվի

Տարեթիվը կփոխվի

Հաշված ժամեր են -կանցնեն,
Ու կլինի կեսգիշեր,
Լույսի նման կբացվեն
Մարդկանց դեմքեր ու հուշեր:
Սլաքներն իրար կգան,
Ժամացույցը կզնգա,
Կհնչի և տոնական,
Թե թմբուկ, և թե զուռնա:
Կլինի մեծ խնդություն,
Տարեթիվը կփոխվի,
Կանցնի ուրախ տնից տուն
Նոր Տարին ու չի հոգնի:
Կմաղթենք իրար բարին,-
Շնորհավոր Ամանոր,
Խաղաղություն աշխարհին`
Մեզ այն շատ է հարկավոր:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում