Ձյան փաթիլը առաջին

Ձյան փաթիլը առաջին

Ձյան փաթիլը առաջին
Կորցրեց ճամփան,
Ճիչը հասավ ականջին
Փիսիկի ու շան:
Ծիտն առաջինը տեսավ
Անկումը նրա,
Իր համար է, – հասկացավ,
Փշրանք է որ կա:
Չթողեց հասնի գետնին`
Իր բաժին հացն էր,
Ինչ ընկեր ծիտը կատվին,
Շունն էլ թող անցներ:
Կտուցին փաթիլն առած
Ծիտն ուրախ թռավ,
Տուն հասավ նա առանց հաց,
Փշրանքն ուր կորավ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում