Աչքը դուրս գա՝ քան անունը

Աչքը դուրս գա՝ քան անունը

Ես էլ եմ էսպես ասում`
Անունից վեր բան չկա,
Իմ մասին նույնն եմ լսում`
Խորամանկ, չար, խաբեբա:
Չեմ ասում, թե հիմար եմ,
Ես ինձ գիտեմ պաշտպանել,
Գլուխս ինչպես պահել,
Բայց և աչքի մեջ նայել:
Ոչ ագռավ եմ, ոչ` կկու,
Ես աղվես եմ փափկամազ,
Տաս ձագ ունեմ թե երկու,
Հասցնում եմ վազեվազ:
Նրանք տաքուկ բնի մեջ
Երբեք սոված չեն մնում,
Կկու, հապա նայիր քեզ,
Ձվել ես օտար բնում:
Ձագիդ օտարն է պահում,
Ձագդ էլ քեզ պես անօրեն,
Բույնն իրենով է անում,
Դառնում տեր ու տնօրեն:
Աչքն իրեն է լույս տալիս`
Ձագդ օտարի մինուճար,
Լավ ես ձագիդ պահ տալիս`
Քեզ նման ով ունի ճար:
Ով է քեզ պես խորամանկ,
Բներ մտնում ուրիշի,
Չեն անում այդպես կատակ,
Ձվիդ գույնն ով կհիշի:
Ոնց հարմար է` փոխում ես
Գույնը ածած ձվերիդ,
Հեքիաթի մեջ դու զոհ ես`
Բնիդ հետ ու ձագերիդ:
Չարին երբ վերջ կլինի,
Գող ագռավն է քեզ պաշտպան,
Երբ նրա բախտը բերի,
Թռցնում է մի նոր բան:
Կկու, կկու, չար կկու,
Դարդ ես գտել լացելու,
Քո ձագերը այն երկու`
Քանիսին են խաբելու…

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում