Վնաս չկա գծերից

Վնաս չկա գծերից

Թղթի ճերմակ երեսին
Համոն գույներ է խառնել,
Աչքը գրքի աղվեսին`
Նա փորձում է նկարել:
Ստացվում-չի ստացվում,
Մկնիկ է կարծես քթով,
Պոչն ասես տանձ է հասուն,
Արջ լինի ասես մորթով:
Կապույտ, կարմիր ու դեղին`
Վնաս չկա գծերից,
Ասեղներ են մարմնին`
Չշարժվի հանկարծ տեղից:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում