Հե՜յ, ձնեմարդ

Հե՜յ, ձնեմարդ

Սպասումը շուտ է գարնան տաք արևի,
Երբ ձնել է սարը, անտառը ու մեր բակը,
Երբ ձնե տոպրակ է շալակին ամպերի,
Երբ քանդվել է ձյունե տոպրակի հին կապը:
Ու ձյունոտ է հիմա օդի մեջ երկինքը,
Պարող փաթիլներն են բակ իջնում խաղալու,
Ուրախ ճիչով է լի իմ ու օրվա սիրտը,
Ձնագունդ ենք բակում հիմա գլորելու:
Գլորվելով պիտի ու ժամով մեծանա
Ձնեգունդն ու երբ որ մնա մեն ու մենակ,
Ինձ նման նա պիտի մթից վախ չունենա,
Ու չպիտի տխրի ինձ պես առանց սահնակ:
Նրան դեմքով պիտի ամեն մեկն իմանա`
Եվ անունով կանչի, – ասի, հեյ, Ձնեմարդ,
– Ասի տեղ չգնաս, տեսադաշտում մնա,
Թե չէ մեկ էլ տեսար անհետ-անտես կորար:
Ձնեմարդու մոտ դեռ պիտի գնանք ու գանք,
Պարող փաթիլներ կան ամպերի ցուրտ ներսում,
Հեյ, ինչքան շատ պիտի մենք ձնեմարդ խաղանք,
Ձմեռվա ցուրտ կեսին ինչքան տաք սպասում…

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում