Արևիկ է անունս

Արևիկ է անունս

Արևիկ է անունս,
Արևն եմ մեր տան,
Սա տիկնիկս է, սա` շունս,
Որ ինձ հետ խաղան:
Արևի պես ես պիտի
Տան մեջ պտտվեմ,
Շունս իմ տեղը գիտի,
Տիկնիկիս փնտրեմ:
Չեմ հիշում որ անկյունում
Քնով է անցել,
Ինձանից շատ է հոգնում,
Վաղ եմ արթնացել:
Բայց արևի պես ես էլ
Գիշերն եմ քնում,
Տեսնես տիկնիկս ինչու է
Դեռ փոքրիկ մնում..

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում