Արևային անձրև

Արևային անձրև

Անձրևն եկավ, վազեմ տուն,
Անձրևի տակ էլ ինչ խաղ,
Առնեմ թուրս ու թաքուն
Տնից դուրս գամ ես անվախ:
Աջ ու ձախ թուրս տանեմ,
Կտրեմ շիթերն անձրևի,
Արևի ճամփան պահեմ,
Անձրևը կարճ կտևի:
Ամպն էլ բակում չի գոռա,
Կվախենա իմ թրից,
Օդը մաքուր կշողա,
Արևային անձրևից….

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում