Քնեց Լևոնիկը, քաղցր երազ նրան

Քնեց Լևոնիկը, քաղցր երազ նրան

Քնեց Լևոնիկը, քաղցր երազ նրան,
Օրոր, օրոր փոքրիկ, որ մեծանաս,
Օրորում էր նրա օրորոցը Եվան`
Մատը շուրթին դրած` սուս` էր ասում,
Որ տնեցիք հանկարծ ձայն չհանեն,
Տես թե ոնց են նրան մեծ ու փոքր լսում,
Եղբոր քունը փորձեն թե խանգարեն:
Հյուր գալու ժամ գտավ ընկերը հայրիկի,
– Ձայն չհանես հանկարծ, – գոռաց Եվան նրան,-
Երեխան քնած է, պետք չէ հիմա զարթնի,-
Լևոնիկն արթնացած լացում էր միաբերան….

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում