Լավաշ հացի մի կտոր..

Լավաշ հացի մի կտոր..

Լավաշ հացի մի կտոր
Ծիտիկներին գցեցի,
Բակի ծտերը բոլոր
Հավաքվել էին հացի:
Սավանի պես ձգեցին`
Կտուցներին հացն առած,
Երկուսն հացից պոկվեցին,
Չորս ծիտ թռան ընդառաջ:
Կտցեցին ու կծեցին,
Հացը քիչ -քիչ փոքրացավ,
Բերանները սրբեցին,
Ճաշկերույթը վերջացավ….

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում