Կաթն այնպես էր խմում

Կաթն այնպես էր խմում

Կաթն այնպես էր խմում
Փոքրիկ Վաչիկը,
Որ կաթոտ էր միշտ մնում
Շուրթն ու դնչիկը:
Պաղպաղակ էր թե ուտում,
Նորից` բեղ-մորուս,
Գոռն ինչու էր նախատում,
Ու չէր մնում սուս:
– Տեսեք, նորից մեծի պես
Բեղեր ունի նա,-
Վաչիկին Գոռը մատնեց,
Որ խելոք մնա:
Որ մայրիկի ցուցումով
Գնա լվացվի,
Որ չփորձի մեծի պես
Իր կողքով անցնի:
Բեղ-մորուս ունի ջրով
Վաչիկն երեսին,
Գոռը նայում էր խռով
Այդ աներեսին:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում