Ապրում եմ մենակ

Ապրում եմ մենակ

Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար,
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…

Իմ ընկերները – իմ խոր մըտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը – գըթոտ աչքերն են,
Որ վըշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում