Քո խաչը

Քո խաչը

Ճանապարհով գնում էին մի խումբ մարդիկ: Յուրաքանչյուրը ուսին տանում էր իր խաչը:
Մի մարդու թվում էր, թե իր խաչը ծանր է չափազանց: Նա շատ խորամանկ էր: Մյուսներից ետ ընկնելով` մտավ անտառ և սղոցեց խաչի մի մասը, կտրեց, կարճացրեց բոլոր թևերը, թեթևացրեց խաչը և դարձյալ ուսն առավ:

Գոհ, որ խաբել է մյուսներին, հասավ նրանց և շարունակեց ուղին:
Հանկարծ ճանապարհին անդունդ հայտնվեց, վիհ:

Բոլորն իրենց խաչերը դրեցին անդունդի վրա, դարձրին վիհի եզրերը կապող կամուրջ ու անցան:

Խորամանկ մարդը փորձեց ինքն էլ այդպես հաղթահել վիհը, սակայն ինչքան էլ փորձեց խաչը վիհի մյուս եզրին չհասավ:

Եվ խորամանկ մարդը մնաց վիհի այս կողմում, քանզի նրա խաչը փոքր էր:

Էթյեն ԲՈՐՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում