Հայկո․ Որինչ չի մնա

Հայկո․ Որինչ չի մնա

Մենք կապրենք արջի որջում ու սկյուռի փչակում: Մեղր ու ընկույզ կուտենք, ամպի չափ ընկույզներ կունենանք: Մենք կպառկենք արևի տակ ու քաղցր երգեր կերգենք երկուսիս մասին .ծառների ու մեր բնակարանի մասին: Իսկ դու քո խոշոր-խոշոր աչքերով կհետևես, որ իմ մուշտակը միշտ խնամված մնա ու թաթերս միշտ սրաճանկ լինեն, որովհետև ես ծույլ ու ցնդած արջ եմ, իսկ ես կհետևեմ, որ քո փափլիկ պոչը միշտ մետաքսի պես քնքուշ լինի…
Ու դու թեև աշխարհի ամենագեղեցիկ սկյուռն ես, բայց այնքան էլ աչքաբաց չես: Դրա համար էլ մենք պետք ա զգույշ լինենք: Չորս կողմը թակարդներ են դրված, որոնք մեզ են սպասում. մեզ նման խենթ, չարաճճի գազանիկներին:
Ճիշտ չի… Խեղճ սկյուռներ, խեղճ… Խեղճ արջեր…

Սեր, լուռ եկար դու այնտեղից,
Ուր խոսքերը եևկնքից, անձրևի պես իջնում են ցած,
Իմ ձեռքերին…
Տես ինչ դժվար աղոթք է սա,
Կսիրեմ, բայց ում ասա,
Մի գուցե սիրտը ցույց կտա, նոր մի ճամփա…

Կսպասեմ նորից այն սիրուն որ ինձ կանչեց հեռվից,
Կսպասեմ նորից, որ իմ սերը ետ դառնա,
Նա հանկարծ կգա, կթողնի մոլոր և կգնա,
Սերը կգնա, և ոչինի էլ չի մնա…

Թող, միայնակ մնա հոգիդ,
Եվ կաիլն աչքերիդ, անձրևի պես իջնի նորից, քո ձեռքերին,
Թող նոր հույսով այրվի հոգիդ, և մաքրի վերքերը հին,
Թող հավատամ որ նա կգա, և կմնա։

Կսպասեմ նորից այն սիրուն որ ինձ կանչեց հեռվից,
Կսպասեմ նորից, որ իմ սերը ետ դառնա,
Նա հանկարծ կգա, կթողնի մոլոր և կգնա,
Սերը կգնա, և ոչինի էլ չի մնա…

Կսպասեմ նորից այն սիրուն որ ինձ կանչեց հեռվից,
Կսպասեմ նորից, որ իմ սերը ետ դառնա,
Նա հանկարծ կգա, կթողնի մոլոր և կգնա,
Սերը կգնա, և ոչինի էլ չի մնա…

Խոսք՝ Վարդան Զադոյանի
Երաժշտույուն և կատարում՝ Հայկոյի

Հետևեք մեզ նաև Telegram-ում