Սարի-թաղ

Սարի-թաղ

(Հուշեր մանկությունից)

Այն օրը ես հասկացա՝ ինչ է հարազատությունը,
Երբ պատուհանից, միջնակ եղբորս գրկից
Տեսա առաջին անգամ շառագույն
Լիսալուսին:
Տան կավճավուն պատերը մաքուր էին
Եվ տաք էր մորս կուրծքը
Ամոթխած դուրս եկած չթի ճեղքից:
Իրերը թիթեռների պես մերթ կպչում,
Մերթ պոկվում էին մտքիս թույլ սոսնձից:
Ամեն բառս հրճվանքի ծաղիկ էր
Լսողների ժպտացող շուրթերին
Ու ես՝ ապահով էի գազանիկի
Փափուկ մորթու մեջ:
Ժամանակն անցնում էր, ես ընկնում էի
Իմ տեղը, որպես մանուկ, որին դիպչելու չափ
Մոտենում էր անտառը, քարհանքը բազալտի:

Քարհանք
էքսկավատորի հոշոտած հողի միջից դուրս Էին ցցվել
Քարերի երախները:
Զգում Էի, նրանց ձգում Էին հոդի խորքի շղթաները մութ:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում