Տղերքով

Տղերքով

Տղերքով գաջի հասքերում ենք,
Ինձնից մեծ էլ կա,
Ոչ էլ փոքրն եմ:
Ո՞վ առաջինը կթռչի վերից: Ես:
Դեղնավուն գաջն է ներքևում միայն,
Օդի մեջ եմ, թեթև իջնում,
Եվ հո՛պ, խրվում եմ փափուկ գաջի մեջ,
Մինչև ծնկներս, փոշին ծածկում է դեմք ու բերան:
0՜, ծիծաղում եմ, մարմինս ճիչ է:
Կարող եմ նաև թռչուն լինել, թե որ բարձրանամ,
Ընկնեմ ամպերից:
Գաջը սիրելի, հետո երբ մեր տան համար բերեցին,
Ոտքս դրեցի տաք բլուրի մեջ,
Հարազատ էինք,
Այդպես ավազով կապույտ
Արաքսի
Վերքս էի փակում, բուժում ինքս ինձ:
Եվ այդպես կերա նաև կավիճներ,
Հետո կարմիր տուֆ (տարիներ հետո),
Նաև անձող, վառ, ինչպես աստղ:
Հենց այդ մատներով գրում եմ հիմա
Բառերի ավազ լցնելով վերքիս,
Որից երբևէ չերկնչեցի:
Չգիտեմ ինչի, երբ պիտի լալ, խնդում եմ հանկարծ:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում