Երկիր հնամյա

Երկիր հնամյա

Երկիր հնամյա, երկիր հայրենի,
ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին
քո հավերժական հմայքը չունեն,
լեռներից այն կողմ, ամպերից անդին:
Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու,
որքան էլ օտար հողերում լինեմ,
անհունության մեջ, միջոցին թափուր,
ես քեզ կորոնեմ, հայրենի իմ տուն:

Դու առաջին սեր և վերջին կարոտ,
հուշերի նվագ, ուրախ ու ցավոտ,
շրթերիս վրա կմնաս միշտ դու,
մայրական համբույր , իմ կարոտ տխուր:

Երկիր հնամյա, երկիր պապենի,
քո ոգուց շաղված լեզու մայրենի,
քո հոգուց բուսած տենչանք ու կարոտ,
ի՞նչ եմ արանց քեզ՝ միայն անտունի:
Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն,
արցունքի հովիտ կամ դրախտավայր,
ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ,
ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն:

Խոսք՝ Մուշեղ ԻՇԽԱՆԻ
Կատարում՝ Արթուր ՄԵՍՉՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում