USD
EUR
RUB

Հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը. Կարո Վարդանյան

 

Թանգարան՝ բաց երկնքի տակ։ Այսպես են ներկայացնում Հայաստանը՝ հարյուրավոր վանքերի, խաչքարերի բացօթյա ցուցադրության համար։ Հայաստանը հարուստ է նաև հենց թանգարաններով, ինչը, բնական է, քանի որ ունենք հարուստ մշակութային ժառանգություն։ Այդ թանգարաններից շատերն ունեն վերանորոգման, հիմնանորոգման կարիք, ունեն ցուցադրությունների թարմացման, ժամանակակից պահանջներին հարմարեցնելու խնդիր։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ունի հինգ մասնաճյուղ՝ Դսեղում Հովհաննես Թումանյանի, Գորիսում՝ Ակսել Բակունցի, Աշտարակում՝ Պերճ Պռոշյանի, Երևանում՝ Դերենիկ Դեմիրճյանի և Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանները։

Panorama.am-ը հետաքրքրվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանից, թե ի՞նչ վիճակում են իրենց ենթակայության տակ գտնվող թանգարանները։ Նա ասաց, որ 2011 թվականից է այդ պաշտոնում, այս տարիների ընթացքում կարողացել են սուղ միջոցներով տուն-թանգարանները բերել այնպիսի վիճակի, որոնք այժմ իրենց մարզերում կարևոր մշակութային օջախներ են։ Տուն-թանգարաններից միայն Սիլվա Կապուտիկյանին է անմխիթար վիճակում։ Նշենք, որ երեք տարի է, ինչ տուն-թանգարանը կցվել է թանգարանին։

«Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի շենքային պայմանները խայտառակ վիճակում են։ Նույնիսկ իր կենդանության օրոք էր տան հիմնանորոգման հարցը մտահոգում Սիլվա Կապուտիկանին»,- նշեց Կ. Վարդանյանը՝ հավելելով, որ թեև անմխիթար վիճակ է, բայց դա չի խագարում, որ թանգարանը լիարժեք գործի։

2019 թվականին նշվելու է բանաստեղծուհու 100-ամյա հոբելյանը։ Թանգարանի տնօրենը ենթադրում է, որ կստեղծվի հոբելյանական հանձնաժողով, իսկ նման դեպքում շատ ավելի ռեալ է դառնում խնդիրների լուծումը։ Այս դեպքում, նրա խոսքով, առաջին հերթին հիմնանորոգման խնդիրը պետք է բարձրացվի։

Կարո Վարդանյանը նշեց, որ Հայաստանում կան թանգարաններ, որոնք վերանորոգման կարիք ունենք, սակայն չցանակացավ նշել որևէ անուն։

«Բնական է, որ պետք է լինեն նման թանգարաններ, քանի որ մեր փոքրիկ երկրում ունենք տասնյակ ու տասնյակ թանգարաններ։ Ոչ միայն ունենք, այլ ամեն տարի տասնյակ նախաձեռնող խմբեր են ստեղծում, պահանջում են պետությունից բացել այս թանգարանը, այն թանգարանը։ Համաձայնեք, որ հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը։ Թանգարանը պետք է կենդանի, կենսունակ ռիթմիկ օրգանիզմ լինի՝ ամենօրյա այցելուներով, միջոցառումներով, մշակութային մթնոլորտով։ Եթե պետությունն այդքան ծախս է անում՝ շենքը կառուցում է, ցուցադրության հարցերը հոգում է, հաստիքներ է հատկացնում և ամիսներով մարդ չի մտնում, դա արդեն դառնում է ինքնանպատակ։ Իմ սուբյետիվ դիրքորոշումն է՝ եղածը բարվոքել, ավելացնել այցելուների քանակը, ցուցադրությունները հարմարեցնել ժամանակակից աշխարհում ընդունված պայմաններին, լինեն գործող, կենսունակ օրգանիզմներ, ինչպես ժամանակակից աշխարհում է»,- ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը։

Հարցին, թե ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ Ջավախքում՝ Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման ուղղությամբ, Կ. Վարդանյանն ասաց, որ այն այլ պետության՝ Վրաստանի տարածքում է, ինչը խնդրի լուծումը բարդացնում է։

«Մեծագույն բանաստեղծուհու տուն-թանգարանը խայտառակ վիճակում է, աղետալի վիճակ է։ Ցուցադրությունը նույնպես աղետալի վիճակում է, ներկայացված են տասնամյակների վաղեմությամբ խունացած լուսանկարներ, թղթեր։ Մենք մեր միջոցներով փորձում ենք աջակցել։ Երեք տարի առաջ մեր թանգարանում գտնվող Տերյանի ֆոնդը բարձր որակով, խտությամբ թվայանցրել եմ, երկու սկավառակով նվիրել տուն-թանգարանին այն ակնկալիքով, որ կարելի է նոր պաստառներ տպագրել, նոր լուսանկարներ անել, գոնե ցուցադրությունը թարմացնեն։ Ցավոք, իմ տվյալներով, այդպես էլ ոչինչ չեն արել այդ ուղղությամբ»,- նշեց նա։

Միաժամանակ հավելեց, որ երկու տարի առաջ Կարծախում բացվել է աշուղ Ջիվանուն տուն-թանգարանը, իրենք կատարել են հետազոտական աշխատանք, ուսումնասիրել Ջիվանու ժամանակակիցների ֆոնդերը, բավականին նյութ ստացել, թվայնացրել ու նվիրել տուն-թանգարանին։

Տերյանի տուն-թանգարանի հետ կապված Կ. Վարդանյանը նաև ասաց. «Այն, ինչ որ պետք է արվի, արել ենք՝ նյութերի, խորհրդատվության առումով։ Ինչ վերաբերում է շենքային անմխիթար պայմաններին, կարծում եմ, վարչապետերի, մշակույթի նախարարների մակարդակով հանդիպումներից մեկի ժամանակ նաև այդ հարցը պետք է օրակարգում լինի»։

Աղբյուր` Panorama.am

Լրահոս
Գևոևգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը» Ֆրանսիայում հայտնաբերվել է Պոլ Գոգենի՝ մեզ հայտնի ամենավաղ նկարը «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում «Արվեստի շաբաթ»-ը մեկնարկեց Արարչագործության շարքի մանրանկարները Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա Թադևոս Տոնոյան․ Ես քեզ սիրում եմ իմ երկրի վրա ու քո երկնքում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու Հոգևորական շերտը «վերին դարակում» է Կոնստանտին Օրբելյան. «Թող դատարանը որոշում կայացնի, այլ ոչ թե լինի միանձնյա» «Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է» Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Սոֆիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Երևանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Պարկեր» քառյակը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը» Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր Վիլյամ Սարոյան. Ամբողջ աշարը և բուն իսկ դրախտը Երվանդ Քոչար. Արևը խաբեց Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը Տիմատին հրապարակել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում Քարոզ. «Մարմնի ճրագը աչքն է» Սրբերի և սրբադասման մասին Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին Աղքատ Ղազարոսի առակը Խաղաղության աղոթք Գուրգեն Մահարի․ Օրոր օրոր Ռազմիկ Դավոյան․ «Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն» Խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված մտնում է մեր կյանք «Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով» Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը Գիտնականները քվանտային կտավի վրա վերարտադրել են Մոնա Լիզայի միկրոսկոպիկ պատկերը Նոր գիրք` «Հայ-գերմանական ռապսոդիա» Երևանում տեղի կունենա Ռոզի Արմենի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը, կհնչի 20 երգ Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
website by Sargssyan