Բադիկ

Բադիկ

Բադիկ-բադիկ,
Կարմիր թաթիկ,
Ո՞ւր ես գընում կամաց-կամաց,
Ձագուկներդ չորս կողմըդ առած,
– Ես գնում եմ ջուր գտնելու,
Ձագուկներիս լըվանալու,
Ձագուկներըս մաքուր-մաքուր,
Տղոց երեսն աղտ է ու մուր:

Ռաֆայել ՊԱՏԿԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում