Աղուեսական

Գայլը մի օր
Արեան գնով
Մեծ անտառի գահին տիրեց
Եւ իրենից ազնիւ` բոլոր
Գազանների վերջը տուեց:
Գայլից յետոյ գահ բարձրացաւ
Աղուեսն զգոյշ ու հեռատես,
Բայց նա ումից վա՜խ էր զգում`
Չէր սպանում նախորդի պէս,
Այլ առա՜ջ էր քաշում միայն
Չարին, գողին ու անխղճին,
Կարծէս թէ ի՜ր եւ նենգ գայլի
Արածները նո՜յնը չէին:
Կարո ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ