Բոլոր ծառերը խարշափում են

Բոլոր ծառերը խարշափում են

Օրերը, հովանոցը բռնած,
Անցնում են դաշտերով։
Մի ծղրիդ երգում է.
Ծիծեռնակները որսի են դուրս եկել՝
Հովհարում են օդը։
Մազերիս մէջ արեւը բոյն է դրել,
Իսկ սիրտս քայլում է իր թմբուկը խփելով։
Մի հով յանկարծ, ուսերիս վրայ

Խաղալով,
Թեթեւ ձայնով իր պատգամն է հաղորդում:
Ես հեռանում եմ ինձանից
Եւ դանդաղ քայլերով մտնում ամբողջի մէջ:

Բոլոր ծառերը խարշափում են:

Կոստան ԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում