USD
EUR
RUB

Սև քթերի երկիրը

 

Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:

Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր.

մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր ունեին` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:

Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.

- Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:

- Պարո՛ն, - ասաց նա, - եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:

- Ես օտարերկրացի եմ, - պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը:

- Աստծո՛ սիրուն, - բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը պաղատագին պարզելով, - նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ փակել կրպակս: Պետք է իմանաք, որ Ներոնիա կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է ունենան սև քթեր:

- Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի, որ իր քիթը պիտի սև ներկի:

- Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն, ու նա այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:

- Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:

- Ես պանդոկապան եմ, սիրելի պարոն. ես իմ գործով եմ զբաղված: Ամեն երեկո հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե ինչ գույնի է քիթս:

Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ ուներ քթի գույն: Մարդիկ, սկզբում, սարսափահար հայացք նետելով վրաս, ձևացնում էին, թե չեն տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին պահում իրենց, ասես ես գոյություն չունեմ, կամ էլ, նայում էին իմ մարմնի միջով, ասես թափանցիկ եմ:
Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:

- Քաղաքացի՛, - ասաց ինձ խստորեն,- դուք խախտել եք օրենքը: Հետևե՛ք ինձ:

Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջ: Հենց այդ պահին սկսեց անձրևել:

Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որոնք երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքից:

- Դուք ևս խախտել եք օրենքը, - ասացի ոստիկանին: - Ձեր քիթը իմից սպիտակ է:

- Ճի՛շտ է, - ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: - Ոստիկանի քիթն էլ է սպիտակ:

Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:

- Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը, ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: 

Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:

- Ավելի շուտ, ի՛նձ հետևեք, - գոռացի հավաքվածներին:

- Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:

- Գնա՛նք, - գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:

- Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, - բղավեց ինչ-որ մեկը:

Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում. Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:

Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ:

Ջանի ՌՈԴԱՐԻ

Լրահոս
Կկատարվի բժիշկների օրհնության արարողություն Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերան» չեղյալ է հայտարարել աշնանային թատերաշրջանը Իմ հո­նո­րա­րը թող լի­նի աշ­խար­հի ա­ռող­ջա­ցու­մը Դա­տարկ խոս­քը դա­տարկ էլ ծն­վում է Հայկական կինոն հասանելի կլինի երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում «Ներ­կա­յաց­ման ըն­թաց­քում ե­րե­խան հենց ինքն է ստեղ­ծա­գոր­ծում» Հայտնի են «Ընթերցանության ստեղծագործական մրցույթի» հաղթողների անունները Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը Ռուզաննա Ոսկանյան. Երջանկությանը Վեցերորդ պատվիրան. մի՛ ընդհատիր կյանքը Նոնա Պողոսյան. Չկրակված փամփուշտներ Ջեյմս Քամերոնը Նոր Զելանդիայում վերսկսել է «Ավատարի» նկարահանումները Երախտամոռություն՝ Աստծո սիրո դիմաց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար Քանդակներ՝ մատիտի ծայրերի վրա. լուսանկարներ Գոհար Մկրտչյան. Ինքս էլ չգիտեմ… Արմենուհի Սիսյան. Երբ հավատս ծաղկի, գարուն կգա 12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն Հունիսի 6-ին կներկայացվի առցանց համերգ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակին․ «Դոմ Մոսկվի» Տիկնիկային թատրոնը պատրաստել է բացօթյա համերգ-ներկայացում Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում Համերգ՝ Կոմիտաս-150 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդկանց աղոթակից դարձնողը Շառլ Ազնավուր. Տերն ինձ տվեց... Յութուբում մեկնարկում է We Are One կինոփառատոնը Կոմիտաս. Վարդիկս Վերանորոգվել է դեպի «Տաթև» վանական համալիր տանող ճանապարհը. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Ո՞րն է իմ հաղթանակը Աստվածատեսության մասին Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը «Եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել». Արքմենիկ Նիկողոսյան Պուտինը շնորհավորել է Գեորգի Ֆրանգուլյանին Ֆիլհարմոնիկի առցանց նախագծերը Հրաչյա Թամրազյան. Սպիտակ էջեր Վահան Թոթովենց. Աստղիկին Հենրիկ Ալավերդյան. Զարթիր լաո Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով
website by Sargssyan