USD
EUR
RUB

Տեսնել իրականությունը․ երազանքները և մենք

 

Մանկուց մենք տեսնում ենք գործելակերպի ու պարտականությունների տարբեր ձևերը և ժամանակի ընթացքում ընդօրինակում դրանք: Կյանքի հանդեպ վերաբերմունքի մեջ վերցնում ենք տարբեր դերեր, որոնցից և կախված է լինում մեր երազանքները, նպատակները իրագործելու կարողությունը: Երազանքների դիմաց ոմանք դառնում են զինվորներ՝ համոզված լինելով, որ անպայմանորեն պետք է կռվել ու պայքարել՝ այս մարտահրավերներով ու խնդիրներով լի աշխարհում ինչ-որ բանի հասնելու համար: Այսպիսի մարդիկ միշտ դեմքի մտահոգ արտահայտություն ունեն ու պայքարի պատրաստ ռազմիկի դիրքորոշումով են և մտածում են, որ պիտի տքնաջան աշխատեն, մեծ ուժեր գործադրեն, որպեսզի վերջում երևա հաղթանակը:

Ոմանք դառնում են ակնկալողներ՝ երազանքների անտեսմամբ սպասելով կամ խնդրելով, որ այլ մարդիկ կամ պետությունը իրենց համար մի բան անեն, սնունդ բերեն, գումար հատկացնեն, տուն տան, գները իջեցնեն, նպաստ տրամադրեն, իրենց մխիթարեն, բուժեն, ձմռանը տաքացնեն: Նրանք թվարկվածից ինչ-որ մաս ստանալով հանգստանում են և հույս տածում հետագա օգնությունների և կամ էլ դեռ չբավարարվելով մտածում են, որ ժամանակները կփոխվեն, ու կգան ավելի լավ պայմաններ, կառավարությունը կփոխվի, և կգա մի նոր կառավարություն, երկիրը կփոխվի, և կստեղծվեն ավելի նպաստավոր հանգամանքներ, ու այդ ժամանակ հնարավոր կլինի հասնել սեփական երազանքին ու նպատակներին:

Մյուսները դառնում են դժգոհողներ, երկրում ու հասարակության մեջ ամեն բացասական դրսևորում ընդունում որպես իրենց ուղղված անձնական վիրավորանք՝ դժգոհելով պետությունից ու իշխանություններից, վատ կառավարումից ու կուսակցություններից, ձմռան ցրտից ու ամռան տապից: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ մեր հասարակության մեջ և մեր շրջապատում այս բոլոր տեսակներն էլ կան, ու շատ մեծ հավանակությամբ մենք էլ դրանցից մեկն ենք:

Հավատքը, սակայն, անձնական երազանքների իրականացման բոլորովին այլ ճանապարհ է առաջարկում ամենքիս: Այն մեզ բերում է հնարավորությունը` աստվածանմանողությամբ դառնալու արարիչներ և մտքի ուժով արարելու մեր երազանքը, իրականացնելու մեր նպատակը: Աստված Իր Խոսքով ստեղծեց տիեզերքը ոչնչից: Մարդն ունի Աստծո նմանողությունը, և մարդկային կյանքի իմաստը միայն կուշտ ուտելն ու լավ քնելը չէ, այլ՝ արարիչ լինելը: Ուղեղը կարող է առարկել և մեռցնել նպատակն իրագործելու ցանկությունը՝ պատճառ բերելով դրամի քչությունը կամ բացակայությունը, անբարենպաստ պայմանները: Բայց աղոթական միտքն ու երազանքն ունենալու վճռական մտադրությունը դեպի իրենց են ձգում միջոցները, մարդկանց, հնարավորությունները, առաջարկները, դառնում արեգակ, որի շուրջը սկսկում են պտտվել բոլոր այն անձերն ու հավանականությունները, որոնցով անմիջապես սկզբնավորվում է երազանքի իրականացումը: Սա կախարդական փայտիկ չէ, որով միանգամից կատարվում է ասվածը, բայց ավելի մեծ զորությամբ գործող ուժ է, որ ոչնչից սկիզբ առնելով աստիճանաբար ու հաստատուն կերպով նվիրական ցանկությունը բերում է մտքից դեպի նյութականացում այս աշխարհում:

Ուրեմն, հավատքի մի խոսքով կարող ենք արարել այն, ինչ ուզում ենք, պայմանով, որ պետք է նաև շարժվենք, բայց ոչ թե տանջվելու, այլ պարզապես ուզածը վերցնելու համար: Քրիստոս ասաց. «Ես ասում եմ ձեզ. խնդրեցե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցե՛ք, և կգտնէք, բախեցե՛ք, և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջ» (Ղուկ. 11.9-10), «Եթե Իմ մեջ մնաք, և Իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցե՛ք Աստծուց, և ձեզ կտրվի» (Հովհ. 15.7): Երազանքների իրականացման այս ճանապարհի վրա կանգնելով պետք է ուշադիր լինել արդեն եկող առաջարկներին, նպաստավոր դարձող պայմաններին, առջևում բացվող հնարավորություններին:

Երազանքների առնչությամբ հստակեցված մարդկային այս տեսակների դեմ Սուրբ Գրքից հետևյալ ուղղորդումները պետք է հիշել: Առաջին տեսակի՝ զինվորի դեմ, ով մտահոգությունների ու պայքարի մեջ է տեսնում կյանքը, դրվում են հետևյալ խոսքերը. «Վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթ. 6.34), ինչպես նաև՝ բազմահոգության հիվանդության մեջ չընկնելու եկեղեցական հեղինակների զգուշացումները:

Երկրորդ տեսակի՝ ակնկալողների հետ կապված, որոնք ավելի շատ սպասում են իրենց համար ուրիշների գործելուն, հարկ է հիշել Հակոբոս առաքյալի խոսքը. «Եթե հավատը գործեր չունի, առանձին մեռած է», «Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակ. 2.17, 26):

Երրորդ տեսակի՝ դժգոհողների վերաբերյալ հիշել մեղքերի խոստովանության շարքից հետևյալը. «Անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով մեղա Աստծո»:

Իսկ չորրորդ տեսակի՝ արարիչների կամ արարողների վերաբերյալ հարկ է առաջնորդվել Քրիստոսի պատվիրանով՝ փողին, մամոնային չծառայելու, այլ Աստծուն նվիրվելու մասին (Մատթ. 6.24, Ղուկ. 16.11, 13): Սա նշանակում է, որ փողը պիտի դիտվի որպես միջոց և ոչ թե` որպես նպատակ, և պետք է կենտրոնանալ ոչ թե փողի, այլ այն նպատակի վրա, որի իրականացման համար փողը պետք է: Բարի նպատակի, երազանքի համար աղոթքը, դրանց վրա աղոթական հայացքով կենտրոնացումը կբերի անհրաժեշտ միջոցները: «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա»,- ասում է Քրիստոս (Մատթ. 6.33):

Աղբյուր՝ christianity4all.com։

Լրահոս
Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․ Նելլի Սահակյան․ Մամոնտի անձավ Ռուսաստանաբնակ հայերից կազմված «Սիոնի» երգի և պարի համույթի ելույթները պատմական հայրենիքում Ամառային մտորումներ «Կայարանի» կառամատույցում Մարդն ապրում է այնքան, որքան` իր ստեղծագործությունները. հիշատակի համերգ՝ նվիրված Աբգար Մուրադյանի 75-ամյակին Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը» «Երանելի են Երկնքի հետ կապ հաստատածները» Մատենադարանում ցուցադրվում են հայերեն հնատիպ գրքեր Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն Հովհաննես Երանյան. Խարխափումներ Նաիրի Զարյան․ Տիկին տխրություն Րաֆֆու մարմարե քանդակը՝ այսուհետ Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում Գիշերային Գառնին Կոմիտաս և Թումանյան էր շնչում. համերգ նվիրված մեծերի 150- ամյակին «Իմ ու իմ միջև». երիտասարդ գրող Հաս Չախալյանն ընթերցողին կներկայացնի իր առաջին գիրքը Ովքեր հավատում են Հիսուսին, նրանք հավիտենական կյանք են մտնում Կարգալույծ է հռչակվել Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը մենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին «Անուշը» հեքիաթ է մեծահասակների համար» Ապաշխարության խորհուրդ. Ներիր, որ ներվես Դերասան Յուրի Իգիթխանյանը երկրորդ անգամ կփորձի Պարույր Սևակ․ Հավատարմությունը Սրտի արատ չէ Նեղություններ Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը Իսպանացի վարպետը կենդանիների չափազանց իրական տեսք ունեցող քանդակներ է ստեղծում գերաններից Հնագիտությունը ՀՀ-ում լուրջ զարգացում է ապրում. վկայում են օտարերկրացի հնագետները Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում Աղոթք ընդդեմ դեւերի Փնտրել ու սիրել երկնայինը և ոչ երկրայինը Նոր տնօրինություն Կոնստանտին Օրբելյան + Հասմիկ Գեղամի Գրիգորյան․ մի նոր գլուխգործոց, որ «պայթեցրեց» դահլիճը Համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին Ռազմիկ Դավոյան․ Իմ ձայնը․․․ Նելլի Սահակյան․ Ես աղոթք եմ ասում խոտի ստվերին Կողմնակի անձանց մուտքը չի արգելվում. Չեռնոբիլը բաց է զբոսաշրջիկների համար Հալեպում սիրո և պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվել Թումանյանի հեքիաթների հոլանդերեն հրատարակության նախագիծը իրականացման փուլում է Ռեժիսոր Սոնա Սիմոնյանը «Մեծ սպասելիքներ»-ով բացահայտում է Գյումրու երիտասարդներին մտահոգող հարցեր Երանի՜ ողորմածներին Թալին Տեր-Մինասյանի գիրքը՝ «արեւային քաղաքի» մասին
website by Sargssyan