Առվույտի դաշտ

Առվույտի դաշտ

Գազօջախի կապույտ կրակների պես հուրհրատում են
առվույտի ծաղիկները- նրանք թարմություն են շնչում,
հիացմունքի չքնաղ տեսիլքով կարող են լցնել մարդու սիրտը,
քանի դեռ սրարշավ չեն եկել դասակները վատ օրերի,
շտապենք՝ ասում եմ ձեզ, լցնել մեր սիրտն ու հոգին
այս կապույտ կրակների լույսը, որովհետև
հունիսին դրանք հնձած կլինեն մարդիկ, որովհետև
դրանք նախատեսված են անասնոց համար։

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում