Լցրու, ասացի

Լցրու, ասացի

– Լցրու,- ասացի եղբորս,- գավաթս օղի,
թող թափվի շուրթերիս, հոգուս, հողին,
թող ծակի երկրագունդն ու գնա ու տանի
անտանելին այստեղից ու բերի չունենալին այնտեղից։
Օղին թափվեց, գնաց,
և եղբայրս գնաց և ես գնացի,
և աշխարհի վերջը եկավ ու գնաց,
բայց ոչ մեկս անտանելին չտարանք այստեղից
և չբերեցինք չունենալին այնտեղից։

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում