Պատշգամբ
23/07/2018 12:30
Նմանատիպ
Պատշգամբ՝ սպիտակ լուսնաքարե,
փողոցը վշշացող անդունդ,
պատշգամբում վարդով օրիորդ է,
անդունդում մի գժված քամի։
Ու այնպես է լինում հաճախ,
որ ոչ թե քամին է ելնում վեր,
այլ աղջիկն է իջնում ցած…
վերևում մնում է լուսնաքարե պատշգամբը
և վարդը փողփող,
ցածում աշխարհը վշշացող անդունդ
և մի կին՝ քամի որոնող։
Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում