Հարցազրույց

Հարցազրույց

Թղթակիցն հարցրեց ընկնող ծառին,
թե իմանայիր այսքան կացնավոր ձեռք կա
մոլեգնող շուրջդ,
կուզեի՞ր ծնվել։
Ծառը թեք ընկավ ու ճարճատյունով տապալվեց գետնին։
– Թեկուզ իմ ուսի այս բնի համար,
որ կաչաղակը հյուսեց այս գարուն՝ արժեր աշխարհ գալ։
– Ի՞՝նչ ծրագրեր ունեք այսուհետ։
– Ես փայտ եմ արդեն…
փայտն ի՞նչ ծրագիր պիտի ունենա։
– էլ հարցեր չունեմ։
– Ո՞վ ես,- ծառն հարցրեց իր վերջին շնչում։
– Ես կաչաղակն եմ,-
թղթակիցն ասաց կողքի սաղարթից։

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում