Երկու հեքիաթ

Երկու հեքիաթ

ա.
Լինում է, չի լինում՝ մի օր է լինում՝
զատկի ձվի պես կարմիր ու սիրուն,
մանկան ափի մեջ սեղմված ամուր,
մի օր է լինում, լինում է, չի լինում։
Հետո էլի օրեր են լինում, որ չեն լինում,
թռչունից ընկած փետուր է մնում,
նայենք դատարկ մեր ափերին ու կրկնենք՝
լինում է, չի լինում՝ մի օր է լինում։

բ.
Լինում է, չի լինում, մի երկիր է լինում,
ուր ապրում է մի միլիոն կին-
մի փիրուզյա գիշեր քեզ կանչեցի դուրս,
իսկ մյուսներին «բարի գիշեր» ասացի։
Հետո մի ուրիշ փիրուզյա գիշեր
քեզ «բարի գիշեր» ասացի…
Լինում է, չի լինում, մի երկիր է լինում,
ուր չի ապրում ոչ մի կին…

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում