Կիրակնօրյա զբոսանք

Կիրակնօրյա զբոսանք

Ես կանգնեցի կաղնու առաջ, որ թողած ներքևը ներքևիններին՝
սավառնում էր վերին ոլորտներում։ Ասացի՝ ողջույն։
Նա չլսեց ինձ։ Եվ դա բնական էր։
Տեսա ուռենուն, որ ճիգով բարձրացել էր գետնից,
բայց ստրկաբար խոնարհվել ցածին,
ես ասացի՝ այ, այ, նա քրթմնջաց և ուզեց
ինձ մեջքով կանգնել։ Եվ դա բնական էր։
Ինչ-որ պահի անցա սոճիների կողքով,
որ կոներ էին հյուսում սուր-սուր մատներով
ամռան վերջին նվեր տալու կաչաղակներին ու մանչուկներին։
Ես ասացի՝ Օհո… Կեչիները խշշացին գոհունակ։
Ես խորհեցի՝ սրանց հետ ապրել եմ երբևէ
և նույնն են, ինչ իրենց առաջին կյանքում։
Ուզեցի հեռանալ, մի ձայն անունս տվեց.
– Դու էլ մի տեղ գտիր այս պուրակում,
Ծառերի ժամանակն է եկել, կանգնիր ու խշշա…

Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում