Ծառերն ու կացինը

Ծառերն ու կացինը

Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն եկան
Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն։
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,
Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի։
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»։
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
Ու նհախ տեղը կացնի կոթ չտա։
Թե չէ սկիզբը իրան կկտրի,
Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛։

Իմաստը

Այս առակը պատմում է, որ կացինը ծառերին կտրում է և նրանք չեն իմանում ինչ անել: Նրանցից մեկը ասում է.

-Մենք ենք մեղավոր, որ այս օրն ենք ընկել: Եթե մենք կացնին կոթ չտանք, կացինը կարող է հեչ մեզ մոտենալ:

Առակը ասում է, որ անելուց առաջ պետք է լավ մտածել, թե չէ հետո կարող է ավելի վատ բան լինել:

Խաչատուր ԱԲՈՎՅԱՆ
«Պարապ վախտի խաղալիք»

Հետևեք մեզ նաև Telegram-ում