Ֆորթն ու խոզը

Ֆորթն ու խոզը

Կով ու խոզ մեկ մարդ իր թավլեն արած
Կովին դարման, էլ՝ չէ՛ր ածում առաջին:
Խոզին թեփ, գարի տալիս, չաղացնում:
Ֆորթն էս անիրավ գործքը որ տեսավ,
Մորը գանգատվեց ու մեկ օր ասավ:
«Ախըր կաթն ու եղ, մածունն էլ հետը
Հո մեզանից ա ստանում մարդը,
Էս ի՜նչպես բան ա, մեր միսն էլ ուտում,
էլի էս խոզին ընդունում, սիրում» –
Համբերի՛ր՝ որդի՛, վերջը կըտեսնիս»,
Մերն ասեց նըրան, «ու լսիր խոսքիս,
Մարդն էն բարեսիրտ կենդանուցը չի՛,
Որ նըհախ տեղը լավություն անի:
Դըրա հեսաբը մեկ օր կպահանջեն,
Թող մեզ խոտ տան ու մեզ մըտիկ չանեն»-
Մեկ օր էլ ֆորթի ջանը դող ընկավ,
Որ լսեց դռանն՝ ինչ ճղղոց էկավ:
«Էս ի՞նչ խաբար է», մորը հարցրեց: –
«Գարո՛ւ հեսաբն է», – նա պատասխանեց:
Թո՛ղ անոշ թիքին մարդ հեչ չի խաբվի,
Քըթից կհանեն, ինչ օր որ ըլի: –

Խաչատուր ԱԲՈՎՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում