Աննա Մայիլյան․ Մանի ասեմ և Շաղքըր – շուղքըր

Աննա Մայիլյան․ Մանի ասեմ և Շաղքըր – շուղքըր

Մանի ասեմ

Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Առնեմ գյուղեգյուղ ընկնեմ,
Ջան, ծաղիկ ջան, ջան,
Սրտիս սիրածին ճարեմ,
Ջան, վիճակ ջան, ջան:

Իմ յարն է շատ խորոտիկ,
Ջան, ծաղիկ ջան, ջան,
Մեջքինը՝ ոսկե գոտիկ,
Ջան, վիճակ ջան, ջան:

Աստված սիրեք, ախպըրտիք,
Ջան, ծաղիկ ջան, ջան,
Տարեք ինձ յարիս մոտիկ,
Ջան, վիճակ ջան, ջան:

Նշի ծառին նուշ կըլնի,
Ջան, ծաղիկ ջան, ջան,
Վարդի հոտն անուշ կըլնի,
Ջան, վիճակ ջան, ջան:

Երանի էն աղջըկան,
Ջան, ծաղիկ ջան, ջան,
Սիրած յարին թուշ կըլնի,
Ջան, վիճակ ջան, ջան:

Ծաղիկ ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ ջան, ջան,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջան, վիճակ ջան, ջան:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Շաղքըր շուղքըր

Մի յար ունեմ, ավչի ա,
Յար նայ, նայ, նայ,
Մեջքը բարակ ղամշի ա,
Յար նայ, նայ, նայ:

Շաղքըր, շուղքըր, քամարըս,
Բոյով, սոյով իմ յարըս:
Արի աղբեր, յար անենք,
Չար թշնամուն քար անենք:
Բացվել ա մեր կարմիր վարդ,
Մեր ցավերին ճար անենք:

Հայ ժողովրդական երգեր, մշակումը՝ Կոմիտասի
Կատարում է Աննա Մայիլյանը
Լուսանկարում պատկերված է Օձասարը՝ Սյունյաց Նախիջևան գավառում

Հետևեք մեզ նաև Telegram-ում