Ես եմ

Ես եմ

Ես քու սերն եմ,
Սիրուդ ջերն եմ,
Մենավոր.

Ես եմ քո կին,
Դու՝ իմ հոգին
Հենավոր։

Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,
Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։

Շունչդ առա կուռ ծոցերով՝
Գրիչ դառա հուր բոցերով։

Բանաստեղծություն՝ Կոմիտասի
երաժշտություն՝ Վահան Արծրունու

Հետևեք մեզ նաև Telegram-ում