USD
EUR
RUB

Էշն ու ձին

 

Էշն մեկ օր պարապ արըշտոտալով,
Երկար անկաջներն թափեթափ տալով,
Թավալ որ տվեց, մոխրիցն վեր կացավ,
Թե ի՞նչ տեղ գնա, ինքն էլ չիմացավ։
Շատ էր էն օրը չունքի զռացել,
Փորի հարսանիքն արել, կշտացել,
Մեկ սաղ շաբաթ էր, փալանի երես,
Կամ դագանակի, բեռնի համ ուտես
Չէր ընկել աչքովն, քամակը դզվել,
Դառն օրի ֆիքրը ի՞նչ կքաշեր էլ։
Էսպես քունն առած, գլուխը ուռած,
Մեկ դռնով ուզեց, անց կենա, հանկարծ
Ձիու խրխնջոցն ընկավ անկաջը,
Լենացրեց շեքը, խըլշաց առաջը.
Թափ տվեց քշոցն, մեկ թունդ փռշտաց,
Չունքի գործ չուներ, մեկ կուշտ էլ զռաց։-
Ու ծանրագոգոթ՝ նա թավլեն մտավ,
Բարով տվեց ձիուն ու բարովն առավ։
Տերը տանը չէր իշի բախտիցը։
Մունջ մունջ բաց արեց նա իր զրիցը։
Թե ի՞նչպես է ձին էս ղաբուլ անում,
Որ իրան հանում են, մեյդան բերում,
Շատ անգամ միսը պոկում ու ղամշում,
Որ ոտն ու գլուխը նա միշտ ման գալիս՝
Դուզ բռնի, տերը վրեն նստելիս։
«Քեզպես քյահլան ձին ի՞նչ կանե խրատ».
Ո՞ւմ համար ես դու սովորում մարիֆաթ։
Պառկի՛ր քո քեֆին, երբ սիրտդ ուզի,
Զարթի՛ր դու ճաշին, էդ սիրուն փորի
Ճարը տես, շնորքն ի՞նչ մատտահ բան ա.
Որ քեզ էլ էդպես գլխից հանել ա։
Տեսնի՛նք՝ աշխարքումն ո՞ւմին են պատվում,
Նրա՞ն, որ գինին թունգով է լագում.
Փորը հաստացրել, մեկ բան միտք չանում,
Լավ ուտում, խմում, նայում իր քեֆին.
Գիշեր ու ցերեկ բարձին, դոշակին
Տասը լդրանի ու հինգ գազանի
Գլուխն ու փորը տալիս, որ շնթռի։
Տեղից վեր կենում, սիրտը քացախած,
Ընկնում դուս ու տուն, որ մեկ բեզարած
Պարկ ռաստ բերի, հետը զրից անի։-
Թե՛ նրան՝ որ իր արևն ու օրը
Մաշում, սևացնում, հանում հոգին, որ
Մեկ կտոր հացի բալքի տիրանա։
Էն էլ քթիցը հանողն հանում ա։
Շնորք, մարիֆաթն որ խեր ունենան,
Մկները պետք է, փիլիսոփ դառնան։
Մենք որ չենք սովրում, օսա՞լ ենք ապրում,
Ա՛նբախտ՝ մեր գըլուխն շառից ազատում։
Ղորդ ա, մենք էլ մեր չարչարանքն ունինք,
Շնորքի համար չի՛, պետք է որ տանինք։
Բեռըս քամակիցս որ չեն վերցնում,
Ու բրախ տալիս ախպսում, չոլում,
Հավատացի՛ր ինձ՝ հենց իմանում եմ,
Աշխարքն իմ փայն ա, էլ ֆիքր ե՞րբ կանեմ։
Ղոլան ու փալան, ոռտեն ու նոխտա
Էնքան եմ պատին քսում, որ էն ա
Բարդանի շալը, ծղնոտ ու կաշի,
Վա՜յ տեր կանչելով քերվում, որ մաշվի։
Հե՜րը անիծած՝ ի՞նչ եմ դարդ անում,
Թող ջանը դուս գա տիրոչն եմ ասում»։-
«Ձեր սոյը էն սոյը չի, որ բան հասկանա,
Ի՞նչ ասեմ, ղղումդ որ լավ ներս գնա»։-
Ձին անսաս նրան պատասխան տվեց.
Ու իշի բերանն էս խոսքովն ցխեց։-
«Ղորդ ա, երբ քանի ես քուռակ էի,
Էնպես քոթագը ինձ չէր դուր գալի.
Ամա որ հիմիկ խելքս եկել, հասել,
Աշխարքի բանը սկսել ճանաչել,
Տեսնում եմ, որ իմ էս կերած հացն էլ
Էս պատիվն, ղուլլուղն, որ ինձ տալիս են․
Իմ մարիֆաթի հունարն ա, ու էն
Քոթակ ուտիլը։ Որ ինչ սհաթի
Դուս եմ գալիս ես, նայում իմ աղի
Ծառեքը կանգնած, ինձ են սպասում,
Մեջքըս թիմարում ու լավ զարդարում։
Թագավոր, իշխան ինձ են մտիկ անում,
Որ նստին վրես, իրանց փառքն ցույց տան։
Առանց ինձ նրանք ի՞նչ օր կունենան։
Քանի՞ ինձպես ձի, իշի չեմ ասում,
Որ խաթրդ մնա, մեր բանն եմ պատմում,
Քանի՞ բոզ յաբու՝ առըխ ու մաշված,
Քամակի ոսկոռքն հենց բիզ բիզ էլած,
Էսօր չոր խոտի կարոտ են մնում,
Տաք գոմի հասրաթ՝ ցրտում ու սովում
Տանջվում, չարչարվում, յա սոված սատկում,
Յա բեռը կրում»։-
«Շնորքն, մարիֆաթն ով ասի վատ ա,
Գլուխը հաստ ու ծուծը բարակ ա։
Չե՛ս լսել, ով որ բանից գլուխ ունի,
Ամեն լավ տեղի նա միշտ հասանի։
Էնպես հաստագլուխն՝ որ դու ասում ես,
Փողն ու շորն էսօր թե ձեռիցն առնես,
Պետք է ջուր կրի, կամ համալ դառնա,
Կամ թե չէ սովու դռնեդուռ մուրա։
Շատ դոլվաթի տերն թե շնորք չունի,
Քոշք, սարայումն էլ շատ վախտ չի գիտի,
Ընչո՞վ իր վախտը որ անց կացնի։
Դուռն է դուս գալիս, ոտն է բեզարում,
Քնում, թե խմում, գլուխը շշմում։
Մեյդանում կանգնում, նա թոզ կուլ տալիս։
Բամբասանք անում, մեկին տեսնելիս։
Գրքի հոտ չառել, որ նստի կարթա,
Սիրտն մխիթարվի, միտքը զորանա։
Փեշակ էլ չունի որ հետը ընկնի,
Էսպես ժամանակ, կյանք չկորցնի։
Էսպես ճարակտուր, կամ քնի ձեռին,
Կամ ուրիշ բանի նա ընկած ջանին,
Օրը կորցնում, քիսեն դարդակում,
Իր կյանքն էլ հետը նաղդում, սաղացնում։
Ո՛չ կերածն ունի համ, ո՛չ խմածը,
Գլուխը թշշած, սիրտը խառնըված,
Իր ազիզ արևն քիչ քիչ վերջացնում,
Անպետք աշխարքս գալիս, էլ եդ գնում»։-
Չէ՝ քանի տերս առաջիս ունիմ,
Որ չի միտք անեմ, քար պետք է ըլիմ.
Թե նա իմ խերն ա ուզել, կամեցել,
Մարիֆաթ, շնորք տվել, մեծացրել։
Անշնորք, անկիրթ, բռի կենդանին
Համ այլոց է վնաս, համ իր խեղճ ջանին»։-

Խաչատուր ԱԲՈՎՅԱՆ
«Պարապ վախտի խաղալիք»

Լրահոս
Նունե Սարգսյանը դիտել է Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի ցուցանմուշները Ավստրալիայից Ղրիմ են ժամանել Այվազովսկու 4 ժառանգները Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակում Միշտ սպասում եմ Երևան իմ այցելություններին. Ալեքսեյ Շոր Նորայր Գրիգորյան․ Հրաժեշտ գետնախորշերին Վրեժ Սարուխանյան․ Աշխարհի հիվանդ արդարությունը Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. Տեր Եսայի քահանա Արթենյան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում Հոգեհանգստյան կարգ երանաշնորհ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով Չինաստանի դեսպանությունը, Կոնֆուցիուսի ինստիտուտը և «Արմենպրես»-ը հայտարարում են համատեղ մրցույթ Սաղմոս ՃԺ Անատոլի Եվդոկիմովի երևանյան շոուն «Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ «Չեռնոբիլ» սերիալն արժանացել է «Էմմի» մրցանակի Թամարա Հովհաննիսյան. Թողնված Աստծո հույսին Սմբատ Բունիաթյան. Երկիր և Հայրենիք Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը` ՀՀ անկախության տոնի առիթով «Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը «Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից Արաքս Մանսուրյան. Ախ, մարալ ջան, Էրվում եմ Վահան Թոթովենց․ Պայքար Վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հոբելյանը նշվեց ցուցահանդեսով և գրքի շնորհանդեսով Այսօր երջանկահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը Վեհարանի կառուցման պատմությունը և մերօրյա վերակառուցումը Կոմիտաս․ Խորունկ ու մուգ... Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով Նյու Յորքում բացվելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին Վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում Րաֆֆի․ Անբախտ Հռիփսիմեն «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունն արժևորելու է ոլորտի նվիրյալներին Կանցկացվի «Artsakh Fest» ժամանակակից արվեստի միջազգային փառատոն Երվանդ Օտյանի հոբելյանի առթիվ Ազգային գրադարանը ցուցադրեց նրա գրական ժառանգության եզակի նմուշները
website by Sargssyan