USD
EUR
RUB

Հանդիպումներ կան, որ դառնում են ճակատագրական

 

Հանդիպումներ կան, որ դառնում են ճակատագրական, ճակատագրեր կան, որոնց կյանքը հանդիպեցնում է՝ որքան էլ որ խուսափես:
Սրտեր կան, որ բաբախում են միմյանց համար, որքան էլ հեռու լինեն իրարից, զարկեր կան, որ ազդարարում են հեռացում կյանքից. մի զարկ ու վերջ...
Երբ միայնությունդ լցվում է քեզանով, երբ բոլոր քայլերդ տանում են դեպ անորոշություն, երբ կողքիդ լինում է, կողքիդ նստում է ամեն մի անիմաստություն, իսկ գիրկդ մնում է դատարկ, սկսում ես հավատալ ոչնչի գոյությանը, գոյի ոչնչությանը...
Սկսում ես մաքառել սեփական նպատակներիդ ու երազանքներիդ աղյուս առ աղյուս բարձրացնելու համար, աղյուսներ, որոնցից յուրաքանչյուրը թրծված է արցունքով, աղյուսներ, որոնք մի մեծ պատի փշրանքներից են առաջացել, ցրիվ եկել: Փորձում ես միավորել, որպեսզի նորից պատ շարես ու նորից գլուխդ տաս այդ պատին...
Եվ այդժամ սկսում ես նախանձել թռչուններին, որոնք պատերից վեր են...
Լինել թռչուն հնարավոր չէ, բայց զգալ, այն ինչ նա է զգում ճախրելոիս, մեկ-մեկ ստացվում է, եթե թևերդ ուժեղ են, երբ չես վախենում բարձրությունից, ոչ էլ հպարտանում ես հասածդ բարձունքի անմատչելիությամբ:
Հանդիպումներ կան, որ դառնում են ճակատագրական, երբ հանդիպում ես թռչնին, քանի որ վաղ թե ուշ նա թռչելու է. կամ պետք է զգաս ինչ-որ նա է զգում, կամ վայր կընկնես ցավոտ բարձրություններից:
Եվ ոչ մի ճակատագրեր էլ չկան, կաս ինքդ ու մնացածը, ովքեր երկինքներ են, որոնցում կարող ես կամ ճախրել կամ էլ գահավիժել շարածդ պատերի վրա:
Մի զարկ ու վերջ...

Դավիթ ՍԱՄՎԵԼՅԱՆ
Հատված «Ռոդենի ձմեռը» գրքից, Հավելված 2

Լրահոս
Վահագն Մուղնեցյան. Ես մի տուն ունեմ, գողտրիկ մի այգի... Վահան Տերյան․ Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար Շվեդիայում վերծանում են Աստրիդ Լինդգրենի բնօրինակ ձեռագրերը «Անցումը Կարմիր ծովով» տեսարանի պատկերային արտահայտությունները «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում «Հա­յաս­տա­նի նման սուրբ օ­րենք­նե­րի եր­կի­րը վե­րա­ծում են վաշ­խա­ռուա­կան կր­պա­կի» Ստոկհոլմում սկսվում Է նոբելյան հանդիսությունների շաբաթը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը Դերասանուհի Հելեն Միրենին կնշորհվի «Ոսկե արջ» Պոեզիայից մինչև նամակներ. Լույս է տեսել Թումանյանին նվիրված «Հոբելյանական ընտրանի 150» գիրքը Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան Աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները «Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում Հրաչյա Թամրազյան. Հետքեր Ագահը Ալադինին մարմնավորած Մենա Մասուդը՝ «մեկ դերի գերի» Փարաջանով-Փելեշյան ալգորիթմը նույնչափ կարեւոր է, ինչպես Մաշտոցի այբուբենը Հրատարակվել է Իրինա Բարսեղյան-Կրպեյանի մենագրության անգլերեն թարգմանությունը Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են Հրաչյա Թամրազյանի մտերիմներն ու գործընկերները ցերեկույթով նշեցին նրա տարեդարձը Գոգենի կտավը վաճառվել է 9,5 միլիոն եվրոյով «Եվրոպայի ընտրությունը» տիտղոսը Հայաստանինն է Վիլյամ Սարոյան. Գյուղացին Հայաստանն ու Բելառուսը մշակութային նոր կամուրջներ կկառուցեն. հուշագիր պատմության թանգարանների միջև Վահան Թեքեյան․ Իմ գյուղը Ռուբեն Հովսեփյան. «Ոսկու շուկայում» Հովհան Ոսկեբերանի ճառն այն մասին, որ, ինչպես ցույց են տալիս սրբերի օրինակները, չկա որևէ առաքինություն, որը չարիք է բերում Գոգենի կտավն աճուրդում վաճառվել է 9,5 մլն եվրոյով Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը հովվական այցով գտնվեց Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ Ռուբեն Էլբակյանը մենահամերգ է ունեցել Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում Կյանքից հեռացել է բալետի արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը Նիկոլայ Նիկողոսյանի գրաֆիկական աշխատանքները կներկայացվեն Մոսկվայում «Աստծո վրա դրի իմ հույսը և վախ չունեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» Վահագն Մուղնեցյան․ Աղոթք Սոնա Վան․ Ադամի արարումը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում
website by Sargssyan