Կապույտ աշխարհ…

Կապույտ աշխարհ…

Դուռս կողպեմ ու ցուպն առած.
– Ո՞ւր ես, – ասեմ, – կապույտ աշխարհ,
Քեզ եմ գալիս –
Աշխարհային հրդեհները դեռ փեշերիս
Ու… կրծքիս տակ…
Մարիր, մարիր բոցերը իմ
Վայրի ու բարկ…
Մարիր, փրկեմ այդ այրումից
Գոնե մի ափ…
Ու ծվարած մեջ քո գրկի –
Նորից քարը քարին շարեմ –
Աշխարհը իմ…
Այստեղ տարերք, այնտեղ՝ ավեր,
Ու բոլորը գլխապատառ՝
Ապրելու տեղ՝ վազքի տրված.
Այրումն ի վերջ կրքերի մեջ
Ու… կանգ չկա…
Եվ քանի դեռ չի մոխրացել
Ողջն ի հատակ.
Դուռս կողպեմ ու ցուպն առած
– Ո՞ւր ես,- ասեմ, – քեզ եմ գալիս,
Կապույտ աշխարհ…

ՆԱՆԵ

Հետևեք մեզ նաև Telegram-ում