Անի Յավրենց․ Ես առանց ինձ մրսում եմ

Անի Յավրենց․ Ես առանց ինձ մրսում եմ

Աշնան հետ
դու էլ գնացիր:
Քեզ հետ ինձ էլ կորցրիր:
ու հիմա
ես
առանց ինձ
մրսում եմ:

***

Փողոցում՝
աշուն չտեսած արևը
նորից լալիս էր.
Սերն անձրևում էր:
Քեզ,
որ նվիրել էի մարմնիս՝
ապրեցրի:
Ու հիմա, երբ չկաս
քեզազուրկ «ինձ»
ու՞մ նվիրեմ:
Հիմա, երբ գնացել ես
Թեյս
թեյարանում սառում է:
Դեռ, սպասում եմ:

***
Քեզ, որ տեսնես, վերադարձրու ինձ` քեզ:
Ես առանց քեզ, նոր իմաստ եմ ստացել:
Ի՞նչ էիր տարել, որ հիմա պակասում եմ:
Ու՞ր էիր տարել, որ չեմ գտնում.
Ինձ՝ քո գրկում,
Քեզ՝ թեյարանում,
Մատներդ՝ գրքիդ հառած,
Մեզ՝ միասին.
Բոլորը գրողի ծոցում հարմարվել են,
ես
իմ մեջ
չեմ հարմարվել:

***
Ու՞ր է հիմա նա,
ով պիտի մեռներ
ապրելու ժամին:
Անհետանար՝ գնալու պահին:
Քեզ տեսնելու պահին՝
ինձ կսիրեր:
Ապրելուս պահին՝ կմեռներ ինձ հետ:
Ու երբ այդժամ ինձ կարոտեր՝
անհանգիստ հոգուս
ծովը կլիներ:
Ալիքը կգար
Կգնար
կգար
կգնար
Չէ՛ր ավարտվի:

***

Հարբեցողները գոռում էին «սեր եմ ուզում»:
Լսել եմ,
լսում էի
ու մի քիչ ցածր ասեցի`«ես էլ»:

***

Ի՞նչ էիր բերել,
որ հիմա պակասում է:
Ու՞ր ես տարել,
չեմ գտնում:
Քեզ չսիրած հոգիս,
նեղսրտում է:
Հիմա,երբ գնացել ես
քայլերս
քաղաքում
շտապում են:
Գնում են մեկ աջ,
մեկ ձախ,
մեկ հետ,
մեկ առաջ
Չկա՛ս:
Ուր է հիմա նա,
ում քայլերը
քեզ մոտ են բերում:

***

Ի՞նչ եղավ նա,ում մոռացել եմ:
Տարիներիս մենությունը մաշվել է,
սիրտս էլ:
Հիմա,երբ գնացել ես,
չգա՛ս:
Մենությանս
հարմարվել եմ:

***

Մենք պիտի տաքացնել սովորենք:
Կյանքներս վատնում ենք՝ սիրուց հալվելով ու հալեցնելով:
Արի ու տես,շշուկներ են պտտվում , թե հալեցնելը հեչ գործ է:
Դու փորձի՛ր տաքացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում